Ո'չ բռնությանը
Հայոց բանակ
Զինվորները սիրասուն,
Սահմաններն են պաշտպանում,
Հայոց ազգությունն ենք պաշտում,
Եվ Մասիսով հպարտանում:
Զինվորները սիրասուն,
Մարտի դաշտում են կռվում,
Վարդանն է բանակը ղեկավարում,
Եվ հայերին պաշտպանում:
Իրենց կյանքն են զոհաբերում,
Զինվորները մեր սիրասուն,
Թող Հայաստանն անկախանա,
Ու կյանքը նրա հավերժանա:
Միքայել Սարգսյան 7 Ա դասարան
Սահմաններն են պաշտպանում,
Հայոց ազգությունն ենք պաշտում,
Եվ Մասիսով հպարտանում:
Զինվորները սիրասուն,
Մարտի դաշտում են կռվում,
Վարդանն է բանակը ղեկավարում,
Եվ հայերին պաշտպանում:
Իրենց կյանքն են զոհաբերում,
Զինվորները մեր սիրասուն,
Թող Հայաստանն անկախանա,
Ու կյանքը նրա հավերժանա:
Միքայել Սարգսյան 7 Ա դասարան
Գեղեցիկ ես դու, աշխա'րհ,
Երբ ժպտում են մանուկները,
Թող կյանքը ժպիտ լինի,
Բոլորիս հոգում փայլի արեգակ
Եվ բարությունը մեզ ողողի...
Սիրո°ւմ եք նայել երկնքին` աստղազօծ ու կախարդական: Ես մտածում եմ, որ առկայծող աստղերի և մանկան հոգիների միջև նմանություններ կան: Նրանք էլ մեզ նման անբիծ ու մաքուր են: Այգաբացին ինձ ժպտում է արևը: Նրա ճաճանչները ներխուժում են սենյակս և ինձ արթնացնում: Հոգիս լցվում է նրա ջերմությամբ, և հավատում եմ, որ նա իր կենարար շնչով ինձ գեղեցիկ օր կպարգևի:
Ցանկանում եմ նմանվել հեքիաթի փերուն, որն զորավոր փայտիկի մի հարվածով բոլորին դարձնում է բարի, երջանկացնում է, ժպիտ ու կյանք պարգևում:
Մտածում եմ, որ առանց խղճի ու կարեկցանքի մարդու հոգին անպտուղ է, և կյանքը' տգեղ: Բարությունը և ազնվությունը կփրկեն մեր փոքրիկ մոլորակը: Եվ մի°թե մեզնից յուրաքանչյուրը մի առանձին մոլորակ չէ' իր երկնքով, արևով ու աստղերով: Պետք է փայփայենք միմյանց, որպեսզի արեգակն էլ մեզ ժպտա:
Գոհար Մխիթարյան 7 Ա դասարան