Ա տառի ուսուցում
Դասվար Օ. Մելիքսեթյանին հատուկ են մայրական ջերմ վերաբերմունքը, հմուտ ուսուցչին վայել հոգեբանությունը, յուրահատուկ մարդու առաքինությունները: Նա իր սաների մեջ սերմանում է բարին ու գեղեցիկը: Սերմանում է սեր հայրենիքի ու մադու հանդեպ:
Սիրո և հայրենասիրության յուրահատուկ դաս էր առաջին ա դասարանում' Ա տառի ուսուցում: Մանուկների թովիչ լեզվով գովաբանվում է հայոց այբուբենը, նրա ստեղծող Մեսրոպ Մաշտոցը:
Ա տառով է սկսվում փառապանծ Արարատ սարը, դասընկերներից շատերի անունները, երեխաների շատ սիրելի խաղալիքներից արջուկի և աքաղաղի անունները...
Դասին ներկա ուսուցիչներն ու ծնողները մեծ բավականություն ստացան: Հաճելի էր երեխաների և' ասմունքը, և' հանելուկների առաջադրումը, և' երգն ու պարը: